Կոստյումից էս երկու կոճակը պոկել եք, հենց գիտեք բան է փոխվել. վարչապետի խոստումը չի կատարվել. Մարուքյան (տեսանյութ)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զարմացած է. եթե կառավարությունում գիտեն, որ նախկին արատավոր համակարգը փոխել է հարկավոր, ապա ինչո՞ւ չեն փոխում:
Նա ԱԺ իր ելույթի ժամանակ նկատեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումի մասին բազմիցս է խոսվել, որը ասոցացվում է սուպերվարչապետության հետ, սակայն այսօր նոր իշխանությունը չի պատրաստվում հրաժարվել այդ կոստյումից:
«Հիմա դուք բերել եք նախագիծ, որով առաջարկում եք կոստյումից երկու կոճակ պոկել (նա հանեց իր կոստյումը և ցուցադրեց-հեղ.), այ էս կոճակը ու մեկ էլ այս կողմից մի կոճակ պոկում եք ու նորից հագնում և ասում եք՝ վերջ, սա արդեն լավ կոստյում է: Բայց այն կոստյումը, որը կարվել էր, չի փոխվել և մնացել է նույն սուպերվարչապետական համակարգը: Կոստյումից երկու կոճակ եք պոկել, հենց գիտեք բան է փոխվել»,-ընդգծեց Մարուքյանը:
Նա նկատեց, որ վարչապետի խոստումը չի կատարվել:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է կառավարության կառուցվածքային փոփոխության հարցը, որի արդյունքում կլուծարվեն նախարարություններ ու կկրճատվեն աշխատողներ:
Մանրամասները՝ տեսանյութում