Փորձել են քիլլեր վարձել` «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատիրոջը և նույն բանկի խորհրդի նախագահի սպանելու համար
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` օպերատիվ-հետախուզական մարմինները տեղեկությունն են ստացել, որ ծրագրվել է «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր, ՌԴ Մոսկվա քաղաքի բնակիչ Վիտալի Գրիգորյանցի և նույն բանկի խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանի սպանությունը:
Հաջողվեց պարզել, որ ենթադրյալ կազմակերպիչը հայազգի գործարար է, ով մեղադրվում է մի քանի տասնյակ միլիոն դոլար հափշտակելու մեջ: Ավելին` վերջինս նաև փորձել է քիլլեր գտնել: Որոշ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվելուց հետո այս մասին անմիջապես նախազգուշացվել է նաև նախաքննական մարմինը:
Ներկայումս գործարարը կալանավորված է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում