Ալիևը խոսել է Արցախի հանքերի իբր ապօրինի շահագործման մասինԵրևանի «Նորֆուդ»-ի գործունեության կասեցումը վերացվել էԵկեք ու ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Միանշանակ արձանագրվել է՝ ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ ԴանիելյանԿասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը (տեսանյութ)ՔԿ նախագահը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենինՆեթանյահուի կուսակցությունն առաջատար է Իսրայելի ընտրություններում, սակայն մեծամասնություն չի կազմի խորհրդարանումԱվանում դիմակավորված անձինք թալшնել են բանկերից մեկի վճարային տերմինալը՝ գnղանալով մի քանի միլիոն դրամ
Մինչ Ադրբեջանից հերթական հիշեցումներն են հնչեցվում, գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ․ Աբրահամյան
Մհեր Գրիգորյանը ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկը»
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավոր
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻնչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ․ ԱշոտյանՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումՔՊ խմբակցությունում Լիլիթ Ստեփանյանի փոխարեն մանդատ կստանա նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանը
ԵԱՏՄ զեկույցը լուրջ հարցեր է առաջացրել. ՀՀ-ի համար խոշոր ռիսկերն անթույլատրելի են․ Ծառուկյան
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ նախկին քարտուղար Նիկոլայ ԲորդյուժաՆախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ. «Հրապարակ»Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր. «Իրավունք»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին
Վազող տողեր

Այս տարի Հայաստանի պետական պարտքը կհատի 7 միլիարդ դոլարի շեմը

Ինչպես հայտնի է, կառավարությունը այս տարի կես միլիարդ դոլարի նոր պարտք է վերցնելու, ամենայն հավանականությամբ, Համաշխարհային բանկից: Հարյուր միլիոն դոլարը ուղղվելու է պետության բյուջետային պարտավարությունների կատարմանը։ Հայաստանի արտաքին պարտքը, ապրիլի 1-ի դրությամբ, կազմում է վեց միլիարդ, 934 միլիոն դոլար, և երեք ամսում ավելացել է 12 միլիոն դոլարով՝ ըստ պաշտոնական վիճակագրության։ 

Բացի այս, պարզվում է, որ աճել է նաև ներքին պարտքը՝ ոչ ավել, ոչ պակաս, քան 56 միլիոն դոլարով։ Ստացվում է, որ պետությունն իր պարտավորությունների զամբյուղը ծանրացնում է և՛ ներքին, և՛ արտաքին ուղղություններով։ Ընդհանրապես, ընդունված է արտաքին պարտքի ավելացման հնարավորությունների դեպքում ներքին պարտքը չավելացնել, սակայն մեր կառավարությունում, ամեն դեպքում, այլ կերպ են մտածում։

Ներքին պարտքը բավական հակասական հասկացություն է, ըստ էության։ Նախ, այն ավելի թանկ է, քան արտաքին պարտքը, քանի որ ներքին պարտքի սպասարկումն ավելի ծախսատար է։ Մյուս կողմից, անկախ այդ թանկությունից, ներքին պարտքի դեպքում շրջանառությունը կատարվում է պետության ներսում, և այսպես ասած, փողը մնում է տնտեսության մեջ։ Թերևս, միակ ուրախալին այս ամենում այն է, որ պարտքի աճի տեմպը բանականին դանդաղել է, երևույթ, որը սկսվել էր դեռ նախորդ տարվանից։

Ֆինանսիստները այս երևույթը պայմանավորվում են վարկային նախագծերի կամ ծրագրերի կատարման ընթացքի ընդհանուր տեմպի դանդաղեցումից, և սա չի կարելի կապել, օրինակ, այն փաստի հետ, որ իշխանությունը խուսափում է պարտք վերցնելուց։

Միևնույնն է, պարտքերը վերցվել են այնքան, որ դրանք քայլ առ քայլ աճում են և ընթացքի մեջ էլ կան վարկային նախագծեր ու ծրագրեր, որոնք կյանքի են կոչվում, իսկ թե դրանց կյանքի կոչման տեմպերը արագանում կամ դանդաղանում են, դա արդեն այլ խնդիր է և հղի բացասական հետևանքներով, քանի որ դանդաղեցումը ծրագրի կյանքի կոչման, կարող է նշանակել նաև վարկային ծրագրով նախատեսված պարտավարությունների թերակատարում, ինչը կարող է բերել մնացած մասի սառեցման, տույժերի առաջացման և այլն։

Ամենայն հավանականությամբ, այս քաղաքականությունը պայմանավորված է, այսպես ասած, դեպի պարտքային անդունդ գլորման ընթացքը դանդաղեցնելու ցանկության հետ, քանի որ վերցված պարտքի չափը բավական վտանգավոր է և տարեկան մի քանի 100 միլիոն դոլարով ավելացումը եթե գումարվի վարկային կատարողականի հետ, կարող է երկիրը իրոք կանգնեցնել դեֆոլտի սպառնալիքի առաջ, քանի որ 2019-ին ՀՀ պետական պարտքը կհատի 7 միլիարդ դոլարի սահմանը և կհասնի 7,4 միլիարդի։

Սրան եթե ավելացնենք ներդրումային հոսքի կրճատումը կամ տրանսֆերների նվազումը, բավական մռայլ իրականություն է բացվելու Հայաստանի բնակչության համար, հատկապես, եթե հաշվի ենք առնում, որ 2020-ին Հայաստանն արտաքին պարտքի սպասարկման համար ծախսելու է մոտ մեկ միլիարդ դոլար, ավելի ստույգ՝ 850 միլիոն դոլար, ինչը լուրջ ճնշում է ողջ երկրի տնտեսության և հատկապես ֆինանսական սեկտորի վրա։

NEWSPRESS.am