Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին. նա օր ու ժամ է նշել
Ուրբաթ օրը ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջի ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի քաղաքացիների հարցերին: Այդ մասին հենց իր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ինքը՝ Փաշինյանը: Նրա գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Սիրելի հայրենակիցներ.
Ուրբաթ օրը ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին:
Կաշխատենք նույն սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր հարցերից ընտրելու այլ տարբերակ չեմ կարողանում մտածել:
Խնդրում եմ հարցերը գրել այս գրառման ներքո, կամ likeել ձեզ դուր եկած հարցերը:
Շնորհակալ եմ: Հանդիպում ենք ուրբաթ օրը ժամը 20.00: Լավ եղեք:)»,- գրել է Փաշինյանը: