Ձեզ սխալ են տեղեկացրել. դուք գործադիր չեք. Թեհմինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերջին ամիսներին մի բան ակնհայտ է դարձել. Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության 57 անդամների հիմնական գործառույթը գործադիրի թերացումները, անկազմակերպ աշխատելաոճն ու թափթփված վիճակը լղոզելն ու կոծկելն է։
Հարգելի ընկերներ, հարգելի ավագանու անդամներ, Ձեզ սխալ են տեղեկացրել, ավագանու լիազորությունները ամենևին դրանք չեն։ Դուք գործադիր չեք։ Դուք Երևանի ավագանու անդամներ եք։ Վերջ»: