Ծաղկաձորում մեքենան բախվել է ցանկապատին ու շրջվել. վարորդի վիճակը ծանր է
Ապրիլի 12-ին, ժամը 22:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ծաղկաձոր քաղաքի Մկրտչյան փողոցի թիվ 54 շենքի մոտակայքում «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Պ., ծնված 1980 թ.) բախվել է ցանկապատին և շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ Էրեբունի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան, այնուհետև՝ մոտեցրել ավտոքարշակին և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: