Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ

Ինչ մարդասիրական նախաձեռնություններ կքննարկեն ԱԳ նախարարները Մոսկվայում

Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ առաջիկա ապրիլի 15-ին Մոսկվայում կհանդիպեն ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։ Հանդիպմանը միանալու է նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Օրակարգում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն է լինելու։

Հանդիպումը և սպասելի էր և կանխատեսելի։ Ավելին՝ նույնիսկ փոքր-ինչ ուշացած, քանի որ այն կարելի էր նույնիսկ կազմակերպել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստի շրջանակներում։ Սակայն, ամենայն հավանականությամբ, եթե այդ ժամանակ կազմակերպվեր, ինչի մասին կանխատեսումներ եղել էին, ապա հնարավոր է չունենար այն ռեզոնանսը, ինչ լինելու է հիմա, իսկ Մոսկվային նման ռեզոնանս պետք է։

Բանն այն է, որ Վիեննայի հանդիպումից հետո նման հանդիպման անհրաժեշտություն առաջացել էր ինքնաբուխ կերպով՝ հաշվի առնելով հանդիպումների պարբերականության տրամաբանությունը՝ մեկ հանդիպում Արևմուտքի հովանու ներքո, մեկ հանդիպում Մոսկվայի հովանու ներքո, պրակտիկա, որը նկատվում է դեռ ապրիլյան քառօրյայի ավարտից հետո սկսված դիվանագիտական եռուզեռի օրերից։

Բացի այդ, գոնե վերջին ամիսների զարգացումները հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ հանդիպման մեջ հատկապես հետաքրքրված պետք է լինի Մոսկվան, քանի որ արդեն ակնհայտ է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կա որոշակի մրցակցություն «Ղարաբաղյան խաղաղարարի» դափնեպսակի հետ կապված, նրբերանգ, որը լիովին տեղավորվում է Մոսկվա-Վաշինգտոն առճակատման ու մրցակցության տրամաբանության մեջ։

Այս ամենից հետո մյուս հարցն օրակարգն է։ Ի՞նչ են քննարկելու ԱԳ նախարարները, ինչի՞ մասին են խոսելու և ինչպե՞ս։

Վիեննայի հանդիպումից հետո համանախագահների կողմից տարածված հայտարարությունից կարելի է հասկանալ, որ առաջնային հարցը, որը կարող է քննարկվել ԱԳ նախարարների միջև կապված է լինելու մարդասիրական կամ այլ այնպիսի ձեռնարկների հետ, որոնք կարող են բարձրացնել վստահության մթնոլորտը, հակամարտող կողմերի հասարակությունների միջև եղած հակակրանքի նվազեցումը, ընդհանուր լարվածության թուլացումը և այլն։ Սա նաև տեղավորվում է համանախագահների հայտարարության բանաձևման մեջ, որպես ԱԳ նախարարների Վիեննայի հանդիպման արդյունքում տրված հանձնարարականի կատարում։ Այն տարբերությամբ միայն, որ այդ հանձնարարականի կատարումն իրականացվում է համանախագահող երկրներից մեկի արտաքին քաղաքական գերատեսչության անմիջական աջակցությամբ կամ նույնիսկ՝ հովանու ներքո։

Որպես նման ձեռնարկներ` կարող են լինել գերիների փոխանակությունը, գոնե նրանց մասով, որոնք մոլորվելու կամ այլ ոչ հանցավոր հանգամանքների բերումով են հակառակ կողմի տարածքում հայտնվել։ Մոսկվային նման առաջարկ անուղղակի կերպով արդեն ներկայացվել է Գարեգին Բ-պատրիարք Կիրիլ հանդիպման ժամանակ։ Մոսկվան իր հերթին բավական պոզիտիվ կերպով է արձագանքել հնչած առաջարկին, կապված Ղարաբաղի երկինքը միջազգային չվերթների համար բացելու հետ կապված։ Բառացիորեն նախօրեին ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ուղիղ տեքստով ասել էր, որ մոսկովյան հանդիպումը նման հարցեր քննարկելու լավ առիթ է և եթե նման հարցերն ու առաջարկությունները կողմերը կգնահատեն դրականորեն, իրենք միայն կաջակցեն, եթե նման անհրաժեշտություն առաջանա։

Ընդհանուր առմամբ, սրանք առաջին հայացքից թեև երկրորդ պլանի, սակայն էական հարցեր են, քանի որ ստեղծում են հիմք, որպեսզի բարիկադի հակադիր կողմերում գտնվողների միջև կամաց-կամաց թուլանա լարվածությունն ու հակակրանքը և կոչվում են ժողովրդական դիվանագիտական միջոցներ։

NEWSPRESS.am