Գիտական աշխատողները պահանջում են չեղարկել կառավարության գաղտագողի ընդունած որոշումը (տեսանյութ)
Կառավարության մարտի 29-ի նիստում, գործադիրը գաղտնի քննարկել ու ընդունել է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մասնաշենքերից մեկի օտարման հարցը։ Իսկ ավելի կոնկրետ՝ մասնաշենքը տրամադրվել է «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ» դեղագործական ընկերությանը։
Լրագրողների հետ զրույցում գիտական աշխատողները տեղեկացրեցին, որ որ հարցն այս կառավարության քննարկմանն է առաջադրված եղել նաև նախկին նիստերի ժամանակ, սակայն բողոքի ակցիա են կազմակերպել, ու այն օրակարգից հանվել է, իսկ մարտի 29-ին, չզեկուցվող հարցերի շարքում, որոշումն ընդունվել է, ըստ որի կենտրոնի տարածքի 40 տոկոսը պետությունը տրամադրում է ներդրողներին:
«Այսինքն գաղտագողի ընդունել են։ Օրակարգում հարցը գրել են չզեկուցվող, որ հանգիստ քվեարկեն ու անցկացնեն»,- ասաց ակցիայի մասնակից՝ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների պատասխանատու Սուրեն Պարսյանը և հավելեց՝ պահանջում ենք չեղարկել կառավարության որոշումը։
Մանրամասները՝ մեր տեսանյութում․