Կառավարությունը քանի՞ աշխատատեղ է ստեղծել, որ մի գլուխ աշխատող է կրճատում. Գևորգ Պետրոսյան
Ուզում եմ հիշել, թե ներկայիս կառավարությունն իր գործունեության մեկ տարվա ընթացքում քանի աշխատատեղ է ստեղծել, որ մի գլուխ աշխատող ու աշխատատեղ է կրճատում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նրա գրառման մեջ նաև ասվում է.
«Բա ու՞ր մնաց աշխատանքի խրախուսման քաղաքականությունը...
Ասել եմ ու կրկնում եմ՝ ինչպես դուք եք «քննում» նախկինների գործերը, այնպես էլ ձեզ հաջորդներն են քննելու ձեր գործերը...
Հանկարծ չկասկածեք...»,- գրել է նա: