ՀՀ-ն և Հնդկաստանը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության հարցըԳերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել էԴավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա վարպետը էլեկտրահարվել է․ նրա առողջական վիճակը ծանր էԹուրքիայի և Ադրբեջանի միջև պառակտում սերմանելու փորձերը դատապարտված են ձախողման. ԷրդողանԱԳՄԱ նախարարությունը և ReSPA-ն քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՎրաստանում հայտնաբերված, սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանԻրազեկում. Արարատի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 11-ին` Վլադիմիր Պուտինի նախագահությամբԿրքեր են նաև Հայաստանի ՍԴ շուրջ. վերլուծաբանԺաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Տիգրան ՍիմոնյանինՀարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն առանց արտաքին երկրների միջամտության. Սերգեյ ՇոյգուՑեղասպանության խաբկանքը. Հայկ Դեմոյան«Պաշտոններն անցողիկ են». Եղեգիսի 20-ամյա համայնքապետը հրաժեշտ է տվել պաշտոնին
Միջադեպ Գյումրիում՝ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն nւկրաինացի է
Չի կարելի խրախուսել բռնությունը. Մանասյանը՝ ԱԺՆծեծուջարդը Փաշինյանի կողմց քաջալերեու մասինՀզոր պայթյուն թուրքական Իզմիրի մետալուրգիական գործարանում. կան զոհերՀայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան ԱվինյանԲանակցություններն Աբու Դաբիում կանցկացվեն առանց եվրոպական եռյակի մասնակցության. Պեսկով
Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
Ատոմակայանի մասով Հայաստանի վրա քաղաքական ճնշումներ չեն կարող լինել. Դավիթ ԽուդաթյանՆոյեմբերի 9-ի նախօրեին Ալիևը ցուցադրաբար «բացեց» Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցը Ստեփանակերտում. Նարեկ Կարապետյան
Գերմանական Deutsche Welle-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանքին. «Հայաստանում վտանգվա՞ծ է խոսքի ազատությունը»
Կասեցվել է Լոռու Արջուտ միջնակարգ դպրոցի խոհանոցի գործունեությունըՓաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիԹшղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն ԹորոսյանԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
«Հայաստանի Չորրորդ Հանրապետության» հայեցակարգը կեղծ է ի բնե․ Ռուբեն Մելիքյան
Պետական գույքը՝ Քոչարյանների ընտանիքի բիզնեսի՞ հիմք․ միլիարդավոր դրամների գործարքներն ու անպատասխան մնացած հարցերը
Հայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվnրականները չեն տեղակայվի ԹՐԻՓՓ-ի երկայնքով․ ԲաղայիՁմեռային հեքիաթն արդեն հասել է «Զորաց Քարեր» և «Ամբերդ ամրոց»Ես ընդհանրապես չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը Սահմանադրության հետ կապված. ՄԻՊՔՊ-ի վրայից պատերազմի հոտ է գալիս․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինան և եվրոպացի հովանավորները պատրաստվում են պшտերազմի շարունակմանը. Շոյգու«Ընտրողների նկատմամբ ճնշումները բացարձակապես անընդունելի են». ՓաշինյանԸնդդիմության համախմբումը ոչ միայն ողջունելի է, այլև՝ երկար սպասված. Մալյան
Մարզային ավտոբուսներն իրավունք չունեն երթևեկել Երևանում
Գագիկ Ծառուկյանի գործերը՝ ժամանակից վեր և սերունդներին փոխանցվող արժեքներ
Ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագրից հետո կփոխվի Ուկրաինայի քարտեզըՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»
Երևանում դանակահարությունից մահացած 29-ամյա երիտասարդը ABC Media-ի նախկին աշխատակից էր
Ջրվեժի աղբավայրի գործունեությունը կասեցվել է, տնօրենը տուգանվել է 5,4 մլն դրամով
Արշակ Կարապետյանը հրավիրվել է գլխավոր դատախազություն
Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կրակովում հրաձգություն իրականացրած ահաբեկիչը մահացել է հիվանդանոցումԱրցախից տեղահանված շուրջ 25 հազար մարդ պետության աջակցությամբ տուն է գնել կամ կառուցում էԱլեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը
Միջազգային

Անորոշությունը Թուրքիայի ներքաղաքական կյանքում՝ վնասում է նաև հայ համայնքին

Ինչպես հայտնի է, Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, կարելի է ասել, պարտություն կրեց։ Գոնե ամենախոշոր քաղաքներում՝ Իզմիրում, Անկարայում և Ստամբուլում, ընտրվեցին ընդդիմադիր քեմալական «Ժողովրդա-Հանրապետական կուսակցության» թեկնածուները։

Հետաքրքրական է այն, որ եթե Իզմիրի ու Անկարայի հարցում Էրդողանն իր պարտության հետ հաշտվեց, ապա Ստամբուլի դեպքում չի հաշտվում և ամեն կերպ փորձում է պայքարել Ստամբուլի քաղաքապետի աթոռն իր կուսակցության ձեռքում պահելու համար, ինչի պատճառով նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն չի կարողանում անցնել իր պարտականությունների կատարմանը։ Էրդողանի կուսակցությունը, սկսած 1994 թվականից, կարողացել էր իր ձեռքում պահել այս կարևոր պաշտոնը, և սա չափազանց լուրջ պարտություն է թուրքական իշխող ուժի համար, որից նա կարող է և ուշքի չգալ։ Առհասարակ, այն, ինչ կատարվում է հիմա Թուրքիայում բավական հետաքրքիր է։ Այն նման է ներքաղաքական տեկտոնիկ տեղաշարժերի, երբ ընդդիմադիր ուժերը կամաց-կամաց սկսում են տեղերում վերցնել իշխանությունը, իսկ իշխող քաղաքական մեծամասնությունն աստիճանաբար կորցնում է այն։

Ինքնին հասկանալի է, որ Ստամբուլը Թուրքիայի ֆինանսատնտեսական ու մշակութային սիրտն է, և կորցնել Ստամբուլը, կնշանակեր կորցնել չափազանց լուրջ ռեսուրսներ և լծակներ։ Սակայն խնդիրը միայն Ստամբուլը չէ։ Ընտրությունները ցույց տվեցին, որ ԱԶԿ-ի հանդեպ վստահությունը, ընդհանուր առմամ, սկսել է կտրուկ նվազել ու հիմա տատանվում է 35-36 տոկոսի միջև, իսկ հաղթանակը նրա համար ապահովվել է միայն գործընկեր կուսակցությունների հետ դաշինքով։ Այն դեպքում, երբ նա հույս ուներ, որ կկարողանա շատ ավելի վստահ հաղթանակ տանել, քան դաշինքին ապավինած, որքան էլ դաշինքում իր կուսակցությունը համարվի առաջատար։ Այս պարտությունը շատ մասնագետներ համարում են որպես էրդողանյան էպոխայի վերջալույսի սկիզբը, քանի որ թուրքական քաղաքականության մեջ կա չգրված օրենք՝ Ստամբուլը երկրի մանրակերտն է և խոսել Ստամբուլի մասին, նշանակում է խոսել ողջ Թուրքիայի մասին։

Հետևաբար, որևէ քաղաքական ուժ հաջողում է, եթե հաջողում է Ստամբուլում։ Էրդողանն ինքն էլ իր քաղաքական կարիերան կառուցելիս հիմնվել է հենց Ստամբուլի ու նրա քսան միլիոնանոց բնակչության վրա՝ 1994 թվականին, երբ դարձել է Ստամբուլի քաղաքապետ։ Բացի այդ, Ստամբուլի քաղաքային իշխանությունները ֆինանսավորում են հսկայական թվով հասարակական կառույցներ և հիմնադրամներ, որոնք նաև պատկանում են Էրդողանի ընտանիքին եւ հիմա հասկանալի է, որ մինչ այժմ Ստամբուլի փողերի հաշվին ջրի վրա մնացող նախագահական ընտանիքի համար սկսվելու են դժվար ժամանակներ։

Այս իրավիճակն, անխոս, ազդելու է նաև տեղի հայ համայնքի վրա։ Հիշենք, որ պոլսահայ և, առհասարակ, թուրքահայ համայնքը պատրաստվում է պատրիարքական ընտրությունների։ Առջևում սպասվում են բավականին երկար ու տարողունակ պրոցեսներ այս առնչությամբ, և հիմնական նամակագրությունը համայնքի և Ստամբուլի իշխանությունների միջև է ծավալվելու։ Հետևաբար, անորոշությունը կարող է հավելյալ ձգձգում առաջացնել նաև Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների հետ կապված։

NEWSPRESS.am