Սպորտային աշխարհահռչակ բրենդները պաշտոնապես կներկայացվեն Հայաստանում (տեսանյութ)
Ավելի քան 20 աշխարհահռչակ սպորտային ապրանքանիշ շուտով պաշտոնապես կներկայացվի նաև Հայաստանում:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ջանքերով՝ ռուսական հեղինակավոր «Sport Point» խանութների ցանցը կգործակցի օլիմպիական կոմիտեի խանութ-սրահի հետ, մոտ ապագայում էլ Հայաստանում կբացի սեփական խանութ-սրահը:
Կողմերի միջև արդեն իսկ ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հայաստանում գործունեություն ծավալելու հիմքում Գագիկ Ծառուկյանի հանդեպ ունեցած վստահությունն է:
Մանրամասները՝ տեսանյութում