Դիեգո Կոստայի համար մրցաշրջանն ավարտվեց
Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան որակազրկվեց 8 խաղով: Այդ մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային կայքերից:
Կոստան բաց կթողնի մրցաշրջանի մնացած բոլոր խաղերը և տեսականորեն այս մրցաշրջանն արդեն հիմա ավարտվեց Դիեգո Կոստայի համար:
Նշենք, որ Իսպանիայի առաջնության շրջանակներում կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ հանդիպման ժամանակ Կոստան հեռացվեց խաղադաշտից, քանի որ հայհոյել էր մրցավարին: