Գարեթ Բեյլը ամռանը կհանվի վաճառքի
Իսպանական սպորտային կայքերը նշում են, որ Մադրիդի «Ռեալ»-ն ամռանը կվաճառի Գարեթ Բեյլին: Բեյլի վաճառքի շուրջ աղմուկն ավելի շատ է մեծանում, քանի որ հիմա երկրպագուներն ու անգամ թիմի մի շարք ֆուտբոլիստներ կողմ են Բեյլի վաճառքին:
Թերևս դեռ չի խոսվում, թե որքան գումարով կվաճառվի ուելսցի ֆուտբոլիստը ու հատկապես որ ակումբ կգնա:
Հավելենք, որ Ռոնալդուի հեռանալուց հետո շատերը խոսում էին, որ թիմին առաջ տանող ուժը կլինի հենց Գարեթ Բեյլը, սակայն, ինչպես տեսնում ենք, ուելսցին Ռոնալդուի հեռանալուց հետո անկում ապրեց: