Հատակին դրված դրոշը ոստիկանության գույքն է եղել․ նկատողություն ստացած աշխատակիցը պարզաբանում է (տեսանյութ)
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մաքսատուն կատարած իր այցելության ժամանակ դժգոհեց մաքրությունից և գետնին դրված եռագույնի պատճառով հրահանգեց աշխատանքից ազատել մաքսատան երկու աշխատողի։
Ավելի ուշ, լրագրողի հետ զրույցում, նկատողություն ստացած աշխատակիցը նշեց, որ այդ սենյակում շատ հազվադեպ է լինում, տարածքն էլ նոր են վարձակալել։ Այն նախկինում պատկանել է ոստիկանությանը ու սենյակի գույքն էլ պատկանում է ոստիկանությանը։