28-ամյա Լիլիա Շուշանյանը նշանակվել է փոխնախարար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լիլիա Շուշանյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Լիլիա Շուշանյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման տեքստում:
Նշենք, որ Շուշանյանը բավականին երիտասարդ է՝ 28 տարեկան: