Դաս են արել՝ առանց դասամիջոցի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան փակ հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:
Ինչպես գիտեք, Փաշինյանը նման փակ հանդիպումներ հաճախ է ունենում: Նա այդ օրերին ստանձնում է դաստիարակի դերն ու սկսում խորհրդարան հասցրած իր պատգամավորներին՝ իրենց համար արդեն իսկ մարտահրավերներ նետող քաղաքական դժվարին կյանքում քիչ սայթաքելու, մեկ-մեկ էլ խելքին մոտ բաներ ասելու դասեր տալ:
Վստահաբար, Փաշինյանն այսօր իր պատգամավորների հետ չի շրջանցել Ազգային ժողով խայտառակության՝ տրանսգենդերի թեման, որը դարձել է քաղաքական գզվռտոցների թեմա: «Իմ քայլի» պատգամավորները, նույնիսկ նրանք, ովքեր տարիներ շարունակ Սորոսի գրանտներով լծված են եղել սեռական փոքրամասնության շահերի պաշտպանությանը, այսօր այնպես են հրաժարվում տրանսգենդերի հետ որևէ առնչություն ունենալուց, կարծես երբևէ այդ տեսակի պաշտպանության մասին որևէ տեղ չեն էլ խոսել:
«Իմ քայլի» պատգամավորները՝ հատկապես Մարինա Կարապետյանն ու նրա պատիվն Ազգային ժողովի դարպասների մոտ ինչ-որ անիմաստ փաստաթղթերով պաշտպանող Ալեն Սիմոնյանը հասկացել են, որ հայ ժողովրդի ազգային արժեհամակարգի հետ երբևէ կապ չունեցող թեմաները շահարկելը կարող է իրենց զրոյացված վարկանիշին ավելացնել նաև հասարակության նզովքը, դրա համար ամեն մեկը, մի-մի թուղթ ձեռքն առած, փորձում էր էժանագին մանիպուլյացիաներով տրանսգենդերին ԱԺ հասցնելու համար մեղադրել Նաիրա Զոհրաբյանին՝ առանց երկար մտածելու, որ եթե Զոհրաբյանը տրանսգենդերին ԱԺ հասցնող լիներ, ինչպես իրենք են համարում, դա կաներ նաև նախորդ գումարումների Ազգային ժոովներում:
Իսկ քանի որ նորելուկ պատգամավորները չեն կարող խորը վերուծություններ անել և ցանկացած հարցի տալիս են պրիմիտիվ պատասխան, ինչը հետո օրերով քննադատվում է մամուլում, հետևաբար, Փաշինյանի այսօրվա դասաժամը շատ տեղին է և անհրաժեշտ:
NEWSPRESS.am