Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Գյումրին կարող է տուրիստական այցեքարտ լինել, եթե ունենա նորմալ ճանապարհներ

Նիկոլ Փաշինյանը երեկ Գյումրիում էր։ Նպատակը Հանրապետության երկրորդ քաղաքի տուրիստական ներուժին, տնտեսական ենթակառուցվածքներին ու հնարավորություններին ծանոթանալն էր։ Պատկերն, ինչ խոսք, չափազանց մտահոգիչ է ու ծանր։ Աղետից 31 տարի անց դեռ Գյումրիում կան հարյուրավոր վագոն-տնակներ, իսկ փողոցների վիճակը պարզապես կատաստրոֆիկ է, թեև տեղի իշխանությունները օտարերկրյա ֆինանսավորմամբ փորձում են կարգի բերել փողոցները, բայց քանի պրոցեսն ընթացքի մեջ է, տուժում է շարքային գյումրեցին՝ ցեխ ու կեղտ տրորելով փողոցներում կամ էլ եթե չորային է՝ փոշու ամպերի դեմ մաքառելով։

Ուշագրավ է, որ գյումրեցիները երկրի վարչապետին դիմավորել էին ոչ թե նրանով հիանալու, գովեստի խոսքեր շռայլելու, կամ էլ այսպես կոչված թավշյա հեղափոխության մասին ժամերով ճառեր լսելու համար, այլ իրենց խնդիրները ներկայացնելու։ Պետք է արձանագրել, որ գյումրեցուն խաբելը հեշտ չէ։ Գյումրին ու գյումրեցին Երևանից քիչ է կախված։ Մարդիկ այստեղ իրենց օրակարգն ունեն, իրենց պատկերացումները իրերի դրության մասին։ Մեծ հաշվով միևնույնն է՝ իշխանության ղեկին Նիկոլն է, Սերժն է, Պողոսը, թե Պիղատոսը։ Միևնույնն է, քաղաքում կյանքը դրական լուրջ տեղաշարժեր չի արձանագրում։ Նախկինի նման չկան աշխատատեղեր, չկա զարգացում, որը իրական կերպով շարքային գյումրեցին կզգար իր մաշկի վրա, բարեկեցության աճով, իսկ մնացածը պարապ խոսակցություններ են։ Պատահական չէ, որ վերջին ԱԺ արտահերթ ընտրություններին մշակութային մայրաքաղաքն ու հումորի հայրաքաղաքը ամենաքիչ մասնակցության ցուցանիշն ունեցավ, ազդակ տալով, որ կասկածում է իշխանության եկածներին ու այդ կերպ իր պասիվ դժոգհությունը հայտնեց։ Ընդ որում, դժգոհությունները հիմնավորված են առավել քան։

Եթե ուշադիր ուսումնասիրենք, Գյումրին մի շարք հարցերում ունի Հանրապետությունում եզակի առավելություն։ Նախ, քաղաքը ՀՀ տարածքում միակն է, որ իր վրա կրում է 19-րդ դարի վերջի ու 20-րդ դարի սկզբի ճարտարապետական կնիքը և այս առումով կարևոր է տուրիզմի համար։ Բացի այդ, Հանրապետության միակ քաղաքն է, որ քաղաք է եղել նաև ցարական տիրապետության շրջանում՝ բառի իսկական իմաստով, ու կարող է տուրիզմի համար 19-րդ դարի վերջի ու 20-րդ դարասկզբի քաղաքային կոլորիտի և կենցաղի համար լավագույն տուր-ուղին հանդիսանալ։ Մարզն, առհասարակ, բավական հարուստ է պատմաճարտարապետական կոթողներով, որոնք սկսվում են Կամսարականների շրջանից, հասնում ուշ Բագրատունիներ և միջնադարի մյուս շերտեր։ Կան նաև նախաքրիստոնեական կոթողներ։

Սրանք միայն տուրոլորտի մասով, սակայն սրա հետ մեկտեղ՝ չկան նորմալ ճանապարհներ։ Ամենամեծ խնդիրը ճանապարհներն են, որովհետև որևէ տուրիստ Գյումրի պետք է հասնի ճանապարհներով, որոնք գոնե նվազագույն կերպով համապատասխանում են միջազգային ստանդարտներին։ Իսկ քանի չկան ճանապարհներ՝ քաղաքը պարզապես կշրջանցվի՝ տուրիստական ուղղություններից դուրս մնալով։

NEWSPRESS.am