Դա արատ է, որը թաքցնել է հարկավոր. Ծառուկյանը՝ տրանսգենդերի մասին
«Որպես Ծառուկյան, որպես ԲՀԿ ղեկավար, որպես հայ ընտանիքի հայր, ադաթով, ավանդույթով, հավատքով, եկեղեցիով, դա մեր համար անընդունելի է»: Այսօր, ապրիլի 8-ին Աժ նիստիի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տրանսգենդերի ելույթին:
Նա նկատեց, որ այն, ինչ տեղի ունեցավ, արատավոր երևույթ էր:
«Դա արատ է, արատը, ոնց որ եղել է, պետք է թաքուն պահել: Մենք թույլ չեն տալու դա տարածվելու կամ օրինական ուժ ստանալու»,- ասաց Ծառուկյանը:
Հարցին, թե ի՞նչ նկատի ունի արատ ասելով՝ Ծառուկյանն արձագանքեց. «Արա՞տ, բա իհարկե արատ է, չհասկացա, ի՞նչ դա նորմա՞լ է ձեր համար: Գնա կարդա, մտածի ինչ նկատի ունեմ: Այն արատը, որ եղել է փակ, չի արտահայտվել, բացառված է, որ այսօր մենք թույլ տանք, որ դա տարածվի»:
Նրա գնահատմամաբ, բոլոր մարդկանց իրավունքներն էլ պաշտպանված են, իսկ եթե խախտվում են, ապա կարող են դիմել իրավապահներին:
Ծառուկյանի խոսքով՝ Նաիրա Զոհրաբյանն իրեն շատ ճիշտ է պահել, նա լսել է մարդուն, բայց եթե այլ կերպ արձագանքեր, հիմա իրենց կողքին չէր լինի: