Նիկոլը չեկավ մեզ հանդիպելու՝ մենք կգնանք իր մոտ. «Սպայկա»-ի աշխատակիցները երթով շարժվեցին կառավարություն
«Սպայկա» ընկերության աշխատակիցները երթով շարժվում են դեպի կառավարության շենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու ակնկալիքով:
Վաղ առավոտից «Սպայկա»-ի աշխատակիցները Կենտրոնի դատարանի դիմաց պահանջում են ազատ արձակել իերնց կալանավորված տնօրեն Դավիթ Ղազարյանին: Նրանք պահանջում էին նաև հանդիպում Փաշինյանի հետ: Սակայն վերջինս այդպես էլ չեկավ հանդիպելու բողոքող քաղաքցիներին:
Դավիթ Ղազարայանին մեկուսարան տանելու ժամանակ ակցիայի մասնակիցները փորձեցին փակել նրան տանող մեքենայի ճանապարհը, սակայն հանդիպեսին ոստիակնության դիամդրությանը և տեղի ունեցավ բախում՝ քաղաքցիների ու ոստիկանների միջև:
Քաղաքացիներից մի քանիսը բերման ենթարկվեցին: Ակցիայի մասնակիցները որոշեցին քայելել դեպի կառավարությու՝ հանդիպելու Փաշինյանին:
«Եթե Նիկոլը չեկավ մեզ հանդիպելու՝ մենք կգնանք իր մոտ»,-ասացին նրանք ու երթով շարժվեցին դեպի կառավարություն: