Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորը
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում 2019 թվականի փետրվարին օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանված նորման 1.3 անգամ: Այդ տվյալները ստացվել են ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման արդյունքում:
Ինչպես տեդեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, հանրապետության մյուս բոլոր բնակավայրերում փոշին, ծծմբի երկօքսիդը, ազոտի երկօքսիդը, ածխածնի մոնօքսիդը եղել են նորմայի սահմաններում:
Երևանի օդում դիտարկված բոլոր նյութերը ևս նորմայի սահմաններում են: