Ապրիլի 7-ը արևառատ ու ջերմ կլինի. Գագիկ Սուրենյանը «նվեր» էր խոստացել կանանց
Մայրության և գեղեցկության տոնը` Ապրիլի 7-ը, Հայաստանում արևառատ կլինի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Սիրելի տիկնայք և աղջիկներ, վաղվա ձեզ խոստացած արևառատ ու ջերմ օրը ուժի մեջ է»,– գրել է նա։
Նշենք նաև, որ ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ապրիլի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, 7-ի ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով։
Երևանում ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: