Երևանի Վրացական փողոցում ծառն ընկել է գազատար խողովակի վրա
Ապրիլի 5-ին, ժամը 13:20-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում գտնվող գազատար խողովակի վրա ծառ է շրջվել. առկա է արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառի ճյուղերի մի մասը փակել են ճանապարհը՝ դարձնելով այն մասմաբ երթևեկելի: Գազատար խողովակից արտահոսք չի հայտնաբերվել:
Փրկարարները հեռացրել են երթևեկելի գոտում գտնվող ճյուղերը և հերթապահել մինչ «Արաբկիր կանաչապատում» ծառայության աշխատակիցների կողմից ծառահատման աշխատանքների ավարտը: