Էրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Մամուլ

«Դատախազության շոուն էր. վարչապետին դատարան հրավիրելու անհրաժեշտություն չկար, խաբեցին-բերեցին»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Վարչապետին դատարան հրավիրելու ոչ մի անհրաժեշտություն չկար, բայց վարչապետին խաբեցին բերեցին դատարան, որը գործին ոչ մի բան չտվեց։ Սա աբսուրդ է»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամների հետ տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալ Արթուր Այվազյանը՝ «Մանախը»։

Հիշեցնենք, որ երեկ այս գործի շրջանակներում դատարանում հարցաքննվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջադեպը տեղի էր ունեցել 2017 թվականի մայիսի 31-ի գիշերը։ ԱԺ ընտրություններից մեկ օր առաջ Մալաթիա-Սեբաստիա համայնքում եռագույն դրոշը գետնին գցելու համար միջադեպ էր սկսվել, որից հետո «Ելք» դաշինքի անդամ Հայկ Սարգսյանը, որը հիմա պատգամավոր է, իրավապահներին հայտնել էր, որ ժամը 22:50-ին անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաեւ հանել է ատրճանակը եւ ուղղել իր վրա, սակայն այն վնասազերծվել է «Ելք»-ի անդամներից մեկի՝ Գառնիկ Վարդանյանի կողմից: Ավելի ուշ Արթուր Այվազյանը ներկայացել էր ոստիկանություն, նրան ձերբակալել էին, ապա կալանավորել: Դեպքից մի քանի ամիս անց Արթուր Այվազյանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: Նրա նկատմամբ սահմանվել է ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոց:

Ներկայումս գործը հասել է դատարան, եւ դատաքննություն է իրականացվում, որի ժամանակ էլ դատախազությունը մի քանի անգամ պնդել էր, որ վարչապետն առանցքային վկա է եւ պետք է հարցաքննվի դատարանում։

«Դատախազությունը ամիսներ շարունակ համառորեն պնդում էր, որ վարչապետը պետք է անպայման հարցաքննվի։ Տպավորություն էր, որ վարչապետը հենց գա դատարան, գործը միանգամից կբացահայտվի։ Մի քանի ամիս շարունակ դատերն այդ պատճառով հետաձգելուց հետո վարչապետը գալիս է դատարան, ու պարզվում է, որ նույն մեղադրող դատախազը ոչ մի հարց չունի առանցքային վկային։ Տալիս է ընդամենը երկու ձեւական հարց, որից ոչ մի բան պարզ չի դառնում։ Տպավորություն էր, որ դատախազությունը պարզապես իր առաջ խնդիր էր դրել վարչապետին բերելու դատարան ու բերեց»,- ասաց Այվազյանը՝ հավելելով, որ մեկ այլ գործով, եթե վկան զենքը տաներ հանձներ, ապա մեղադրանքի կողմը դատարանում այդ վկային հարցախեղդ կաներ:

«Իսկ երեկ դատարանում ընդամենը վարչապետից հարցրին՝ Բանգլադեշո՞ւմ է եղել միջադեպը, թե ոչ, մեկ էլ՝ դրոշի համա՞ր է եղել, թե ոչ։ Պատկերացնո՞ւմ եք, երկրի վարչապետին բերել հասցրել են դատարան երկու անկապ, բոլորին հայտնի հարցի համար։ Ինձ առաջադրված մեղադրանքի ծավալը նայեք, իրենց հարցերի քանակը։ Բա սա շոու չի, ի՞նչ ա։ Սա դատախազության շոուն էր»,- ասաց Այվազյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում