Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ

Կկրկնվի՞ արդյոք 2016-ի պետերբուրգյան հանդիպման նախադեպը

Ամենայն հավանականությամբ, մարտի 29-ին՝ Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը Մոսկվայի սրտով չի եղել։ Ամենևին չի բացառվում, որ Մոսկվայում նախատեսած են եղել նույնիսկ այդ հանդիպումը հասցնել չեղարկման։ Ընդ որում, դա պետք է արվեր հայկական կողմի գործողություններով։ Սակայն հանդիպումը կայացել է ու Մոսկվայում դրանից առանձնապես գոհ չեն։

Գոնե այդպես կարելի է հասկանալ ռուսական միջավայրի, կարելի է ասել՝ քիչ պատահող պասիվությունից։ Բացի այդ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանական մեդիային տված իր հարցազրույցներից մեկում ակնարկել էր, որ հանդիպումը լինելու է եռակողմ, թերևս նկատի ունենալով, որ, օրինակ, հանդիպումը լինելու է Պուտին-Փաշինյան-Ալիև ֆորմատով՝ ասենք՝ Մոսկվայում կամ Սոչիում, կամ էլի Պետերբուրգում՝ Կոնստանտինովյան պալատում։ Նույնիսկ այն, որ հանդիպումից հետո երկու բանակցողներն էլ ի դեմս Փաշինյանի և Ալիևի, պարտաճանաչորեն զանգել են Պուտինին ու առաջին դեպքում տեղեկացրել, իսկ երկրորդ դեպքում՝ կիսվել հանդիպման արդյունքների մասին, չի փարատել Կրեմլի դժգոհությունը, որը զուտ ռուսական շահերի տեսանկյունից եթե դիտենք, բնական է։

Ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասի ամենահին հակամարտություններից է, իսկ Հարավային Կովկասը Ռուսաստանի հարավային սահմանն է, ավանդաբար՝ ռուսական ազդեցության գոտին։ Ու հիմա, աշխարհաքաղաքական տեկտոնիկ տեղաշարժերի և վերադասավորումների այս փուլում, բնական է, որ Կրեմլը պետք է ամեն կերպ ձգտի, որպեսզի իր ձեռքում պահի ռեգիոնը, իսկ ռեգիոնն իր ձեռքում պահելու գործիքակազմի մեջ Ղարաբաղյան հակամարտությունը բավականին կարևոր տեղ ունի։ Մյուս կողմից, ԱՄՆ-ն ամեն կերպ ձգտում է հաստատվել Կովկասում և ապա նաև՝ Կենտրոնական Ասիայում։ Ղարաբաղյան հակամարտության մասին ամերիկյան մոտեցումը, կարելի է ասել՝ լիովին հասկանալի է։ Դա ձևակերպվել է և Հոգլանդի, և Ուորլիքի և Միլսի ու մյուսների կողմից, մինչև վերջերս՝ Բոլթոնի։

Երրորդ կողմից, թեև պաշտոնապես այդ մասին չի խոսվում, սակայն նկատելի է, որ Մոսկվա-Վաշինգտոն առճակատումը կամաց-կամաց թափանցում է նաև ԵԱՀԿ Մինսկի խումբ ու պատահական չէ, որ ռուսները փորձում են հակամարտությունը լուծել կամ կարգավորել իրենց տեսլականի համեմատ, ամերիկացիները՝ իրենց։ Սրան պիտի գումարել նաև այն տոտալ անվստահությունը, որը Մոսկվան ունի Երևանի հանդեպ հիմա, և դրանով պայմանավորված՝ միշտ կա մտավախությունը, որ Երևանը կարող է «խաղեր տալ» ու հակվել դեպի, այսպես ասած, ղարաբաղյան կարգավորման Բոլթոնյան պլանը, աչքաթող անելով լավրովյան պլանը։ Հանրագումարում արդեն կարելի է հասկանալ, թե Կրեմլը ինչու նույնիսկ պաշտոնական հաղորդագրություններում իր նեգատիվ վերաբերմունքը ցուցադրեց։ Հաշվի առնելով, որ բանակցող կողմերի լիդերների հանդիպումները սկսել են փոխնիփոխ կազմակերպվել մեկ ԱՄՆ-ի, մեկ՝ Ռուսաստանի հովանու ներքո, կարելի է նաև եզրակացնել, որ առաջիկայում Փաշինյանն ու Ալիևը էլի են հանդիպելու, այս անգամ՝ Պուտինի հովանու ներքո, ինչպես եղավ 2016-ին։

NEWSPRESS.am