Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի Ձորափնյա 31 տանը հրդեհ է բռնկվել:
Հրշեջներն ու ոստիկանները, մարելով կրակը, հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 89-ամյա Հրանուշ Ենոքյանի դին՝ ամբողջովին այրված վիճակում:
shamshyan.com-ը հայտնում է նաև, որ մահացածը բնակվում էր հարսի հետ, բայց այդ պահին տանը միայնակ է եղել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: