Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Բրիտանական թանգարանի ցուցասրահի անվանափոփոխության հարցում ԵՀՄՖ-ի բողոք-պահանջը

Հայտնում ենք, որ 2013 թվականին Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) դիմել էր Բրիտանական թանգարանին (անգլ.՝ British Museum), որը Լոնդոնի ամենամեծ և աշխարհի ամենանշանակալի արվեստի և պատմության թանգարաններից է, որպեսզի վերջինս վերանվաներ թիվ 54 ցուցասրահը, որը կրում էր "Ancient Turkey" անհեթեթ և պատմականորեն որևէ հիմք չունեցող անվանումը:

Հետևողական պահանջախնդրության ու գործադրած մեծ ջանքերի շնորհիվ ԵՀՄՖ-ը հասավ նրան, որ Բրիտանական թանգարանն անվանափոխեց հիշյալ ցուցասրահը, և այժմ այն կրում է "Anatolia and Urartu 7000-300 BC (Room 54)" անվանումը:

Այս օրերին ԵՀՄՖ-ը, հայ փորձագետ-պատմաբանների հետ համագործակցությամբ, նամակ է պատրաստել` ուղղված Բրիտանական թանգարանին` պահանջելով, որպեսզի "Anatolia and Urartu 7000-300 BC (Room 54)" անվանումը փոխարինվի "Ancient Anatolia and Armenian Highland"-ով, որն առավել լիարժեքորեն է արտահայտում պատմական ու աշխարհագրական առումով այդ սրահում ցուցադրվող արտեֆակտների ու ցուցանմուշների ծագումը: Բացի այդ, ԵՀՄՖ-ին մտահոգում է այն փաստը, որ հելլենիստական դարաշրջանով թվագրվող Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը, որը գտնվում է Բրիտանական թանգարանում, ցուցադրվում է հունական և հռոմեական բաժնում, որպես հունահռոմեական հնություն:

Բրիտանական թանգարանի գլխավոր տնօրենին ուղղված ԵՀՄՖ-ի նամակի անգլերեն բնօրինակը և հայերեն թարգմանությունը ներկայացվում են ստորև.

Հարգելի պարոն Ֆիշեր

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) անունից հայտնում եմ իմ անկեղծ երախտագիտությունը Բրիտանական թանգարանի դրսևորած կառուցողական մոտեցման առնչությամբ, որը, մեր խնդրանքով (2013թ. հունվար-ապրիլ ամիսներին ԵՀՄՖ-ի կողմից ներկայացված նամակների հիման վրա), «Հին Թուրքիա» ցուցասրահը վերանվանեց «Անատոլիա և Ուրարտու մ.թ.ա. 7000-300թթ. (Ցուցասրահ 54)»: Չնայած մեր կարծիքով սա քայլ է ճիշտ ուղղությամբ, այնուամենայնիվ, որպես Եվրոպայում բնակվող բազմաթիվ հայերի տեսակետները ներկայացնող կազմակերպություն, մենք օգտվում ենք այս հնարավորությունից` առաջարկելու այլընտրանքային անվանում: Ցուցասրահի ներկայիս անվանումը` «Անատոլիա և Ուրարտու մ.թ.ա. 7000-300թթ. (Ցուցասրահ 54)», մասամբ վերաբերում է աշխարհագրական տարածքի, և մասամբ`պետության (Ուրարտու), որը գոյություն է ունեցել Հայկական լեռնաշխարհ կոչվող տարածքում` որոշակի պատմական ժամանակաշրջանում: Հարկ է նաև նշել, որ Ուրարտուն դադարել է գոյություն ունենալ մ.թ.ա. 7-րդ դարի վերջերին, և այդ տարածքում կազմավորվել է Հայկական պետությունը: Հետևաբար, պատմական գիտության տեսակետից ճշգրիտ չէ նշել Ուրարտուն, որպես մինչև մ.թ.ա. 300 թվականը գոյություն ունեցած պետություն:

Ամենայն հարգանքով հանդերձ, մենք համարում ենք, որ ավելի ճիշտ կլիներ այս տարածաշրջանն անվանել «Հին Անատոլիա և Հայկական լեռնաշխարհ»: Մեր կարծիքով այն ճիշտ է բնութագրում 54-րդ ցուցասրահում ներկայացվող ցուցանմուշների ծագումը և արտացոլում է տարածաշրջանի պատմությունն ավելի ճշգրիտ: Անկասկած, Դուք քաջատեղյակ եք, որ Անատոլիան Փոքր Ասիայի աշխարհագրական անվանումն է` տրված հին հույների կողմից (որը հունարեն նշանակում է հենց «արևելք») մ.թ.ա. 1-ին հազարամյակում: Այսօր որոշ գիտնականներ խուսափում են օգտագործել «Հայկական լեռնաշխարհ» եզրը և նախընտրում են «Արևելյան Անատոլիա»-ն, որը մենք համարում ենք արհեստական եզր: Չնայած որոշ գիտնականների դժկամությանը, «Հայկական լեռնաշխարհ» եզրը լայնորեն կիրառվում է մի շարք գիտնականների կողմից` սկսած 19-րդ դարից, որոնք, հիմնվելով սկզբնաղբյուրների վրա, հստակորեն բաժանել ու ուրվագծել են Անատոլիայի և Հայկական լեռնաշխարհի պատմական սահմանները:

Ի լրումն, մենք ամենայն հարգանքով առաջարկում ենք, որ հայոց Անահիտ դիցուհու բրոնզաձույլ գլուխը ("The Satala Aphrodite"), որը հնագույն, նախաքրիստոնեական Հայաստանի խորհրդանիշն է, չներկայացվի որպես հունական կամ հռոմեական հնություն, ինչպես այժմ է:

Վերոնշյալ առաջարկներին աջակցում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի Հնագույն պատմության բաժինը:

 

Հուսով ենք, որ Բրիտանական թանգարանի խորհուրդը կքննարկի մեր առաջարկները և ակնկալում` Ձեր արձագանքը:

Հարգանքով`
ԵՀՄՖ նախագահ
դոկտոր Աշոտ Գրիգորյան
04.04.2019թ.
Բրատիսլավա

Dear Mr Fischer

I write on behalf of the Forum of Armenian Associations of Europe (FAAE) to express my sincere gratitude for the constructive approach adopted by the British Museum in the renaming of exhibition room 54 from "Ancient Turkey" to–"Anatolia and Urartu 7000-300 BC (Room 54)" at our request (letters submitted by the FAAE between January-April 2013). While, in our view, this is a step in the right direction, as an organisation representing the views of many Armenians in Europe, we take this opportunity to put forward an alternative suggestion. The current name of the room "Anatolia and Urartu 7000-300 BC (Room 54)" partly refers to a geographical location and partly – a state (Urartu) existed in the territory called Armenian Highland during certain historical period. It is also worth mentioning that Urartu stopped existing by the end of the 7th century BC, and the Armenian state was formed on its territory. Therefore, from the point of historical science it is not accurate to mention Urartu as existing up to 300 BC.

With due respect, we believe it would be more appropriate to refer to this region "Ancient Anatolia and Armenian Highland". This, in our view, correctly identifies the origin of the artefacts on display in room 54 and reflects the history of the region more accurately. As you are no doubt aware, Anatolia is the geographical name of Asia Minor coined by the ancient Greeks (which itself already means "east" in Greek) in the 1st millenium BC. Today some scholars avoid using the term Armenian Highland and prefer what we consider an artificial term “Eastern Anatolia”. Despite the reluctance of some scholars, the term “Armenian Highland” has been widely used by wide range of scholars since the 19th century who, based on primary sources, clearly separated and outlined the historical borders of Anatolia and the Armenian Highland.

Further to the above, we would respectfully suggest that the bronze head from the cult statue of Anahita, the Armenian goddess, ("The Satala Aphrodite"), a symbol of ancient, pre-Christian Armenia, not be presented as a Greek or Roman Antiquity, as is currently the case.

The above proposals are supported by the Department of Ancient History, Institute of History of the National Academy of Sciences of the Republic of Armenia.

We hope our suggestions will be considered by the board of the British Museum and look forward to hearing from you.

Yours sincerely
Dr Ashot Grigorian
President, Forum of Armenian Associations of Europe