Սանչես, Վալենսիա, Ռոխո. ո՞ր ֆուտբոլիստներն ամռանը կհեռանան «Մանչեսթեր Յունայթեդ»-ից
Ինչպես տեղեկանում ենք անգլիական սպորտային պարբերականներից, ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից կարող են հեռանալ միանգամից 6 ֆուտբոլիստներ:
Ըստ կայքերի՝ հեռացող ֆուտբոլիստների թվում են Անտոնիո Վալենսիան, Խուան Մատան, Մարկոս Ռոխոն, Մատեո Դարմիանը, Ալեքսիս Սանչեսն ու Անդեր Էրերան:
Ընդգծենք, որ այդ ֆուտբոլիստների ցանկում է նաև Դավիդ Դե Խեան, ում ամեն կերպ ցանկանում է գնել անձամբ Զինեդին Զիդանը: