Ռոբերտո Կառլոսը կմիանա Մադրիդի «Ռեալ»-ի մարզչական շտաբին
Ինչպես տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից, Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը, ով այժմ արքայական ակումբի երկրորդ թիմն է մարզում, ամռանը կդառնա առաջին թիմի մարզչական շտաբի անդամ:
Կայքերը նշում են, որ արդեն հրավերը կա և առաջիկայում մադրիդյան ակումբը պաշտոնապես կհայտարարի այդ մասին:
Ընդգծենք, որ մինչև Զիդանի թիմ գալը խոսվում էր, որ գլխավոր մարզչի հավանական թեկնածուների թվում է նաև Ռոբերտո Կառլոսը: