«Յուվենտուս»-ի ֆուտբոլիստը երկարաձգեց պայմանագիրը
Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ Մարիո Մանջուկիչը երկարաձգեց պայմանագիրը թիմի հետ: Այդ մասին տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից:
Ըստ կայքերի՝ պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը և դրա հետ մեկտեղ կբարձրանա նաև Մանջուկիչի աշխատավարձը:
Ընդգծենք, որ մինչ պայմանագրի երկարաձգումը խոսվում էր, որ Մանջուկիչն ամռանը կհեռանա ակումբից: