Արտակարգ դեպք Լոռու մարզում. Արջուտի «Ոսկու հանք» հանդամասում հայտնաբերվել է տղամարդու հոշոտված դի. shamshyan.com
shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արջուտ գյուղի գյուղապետ Վարդան Մկրտչյանը ահազանգել է ոստիկանության Գուգարքի բաժին և հայտնել, որ գյուղի վարչական տարածքում գտնվող «Ոսկու հանք» կոչվող հանդամասում հոշոտված դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են տղամարդու հոշոտված դի:
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետաքննչական միջոցառումներ՝ դիակի ինքնությունը պարզելու համար:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: