Խուան Գուայդոն զրկվեց պատգամավորական անձեռմխելիությունից
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն զրկվել է պատգամավորական անձեռմխելիությունից: Այժմ երկրի ընդդիմությունը վախենում է, որ Գուայդոյին կձերբակալեն կամ կառևանգեն հատուկ ծառայության աշխատակիցները:
Գուայդոն դրա վերաբերյալ ասել է. «Նրանք կարող են ինձ առևանգել, դուք գիտեք, թե ինչպես է գործում ռեժիմը: Սա իշխանություն չէ, այլ՝ ինկվիզիցիա»:
Նրան անձեռմխելիությունից զրկելու համար հիմք է ծառայել այն փաստը, որ չնայած դատարանի որոշմանը՝ չլքել երկիրը, Գուայդոն փետրվարից մարտ ընկած ժամանակահատվածում հեռացել է երկրից, այցելել Բրազիլիա, Արգենտինա, Կոլումբիա, Էկվադոր և Պարագվայ: