ՀՅԴ-ն բողոքի ակցիա է անում դատախազության դիմաց (ուղիղ)
ՀՅԴ անդամները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց: ՀՅԴ-ական նախկին նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք պահանջում են բացահայտել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը: Դաշնակցականները պահանջում են գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ բացահայտում:
Նշենք, որ 2013 թվականի ապրիլի 2-ին, Պռոշյան գյուղի իր աշխատավայրի դիմաց դավադիր կրակոցով սպանվել է Պռոշյանի համայնքապետ, արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանը:
Հանցագործությունը դեռ չի բացահայտվել: