Տոտտին «Ռոմա»-ի տնօրեն, իսկ Դանիելե Դե Ռոսին՝ մարզի՞չ. ի՞նչ փոփոխություններ են սպասվում «Ռոմա»-ում
Ինչպես տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից, իտալական «Ռոմայում» լուրջ փոփոխություններ են սպասվում: Ըստ կայքերի՝ թիմի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին կարող է առաջիկայում դառնալ թիմի տեխնիկական տնօրենը:
Տեխնիկական տնօրեն դառնալու դեպքում Ֆրանչեսկոն թիմի մարզիչ կնշանակի իր ակումբակից Դանիելե Դե Ռոսիին, ով դեռ խաղում է թիմում և ամռանը կավարտի իր կարիերան:
Ընդգծենք, որ այս պահին հռոմեական թիմում ճգնաժամ է, և թիմի ղեկավարները ցանկանում են հաջորդ տարի դուրս գալ այս ճգնաժամային վիճակից: