«Եռաբլուրում» կոտրել են Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենայի ապակին ու թալանել այն. News.am (ֆոտո)
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանում է ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հարազատներին:
NEWS.am-ը գրում է, որ անհայտ անձինք երկու ավտոմեքենայի կողային ապակիները կոտրելու միջոցով հափշտակել են խոշոր գումար և թանկարժեք գույք: Մասնավորապես, Արմենակ Ուրֆանյանի հարազատներին պատկանող մեքենայից հափշտակել են խոշոր չափի գումար:
Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ «Եռաբլուր» էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այդ ընթացքում «Եռաբլուրում» ուժեղացված հսկողություն էին իրականացնում ոստիկանները:
Իրավապահները թույլ չեն տվել պանթեոնի վերեւի հատվածում կայանել ավտոմեքենաները, ուստի մարդիկ ստիպված են եղել ոստիկանների ուղղորդմամբ մեքենաները կայանել նրանց նշված վայրում, իսկ երբ վերադարձել են՝ հայտնաբերել են ավտոմեքենաները թալանված:
Կայքը գրում է, որ թալանել են նաև իր թղթակիցներից մեկի մեքենան ևս:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում