Ջանլուիջի Բուֆոնը կերկարաձգի պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ
«ՊՍԺ»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկ տարով կերկարաձգի պայմանագիրը: Այդ մասին տեղեկանում ենք ֆրանսիական սպորտային կայքերից:
Կայքերը նշում են, որ իտալացի դարպասապահը ցանկանում է ևս մեկ տարի հանդես գալ ֆրանսիական թիմում:
Ընդգծենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդ»-ից կրած պարտությունից հետո խոսվում էր, որ ամռանը Բուֆոնը կավարտի միջազգային կարիերան: