Անտուան Գրիզմանը կապ է հաստատել «Բարսելոնա»-ի ղեկավարների հետ և քննարկել իր տեղափոխության հարցը
Ինչպես տեղեկանում ենք իսպանական սպորտային կայքերից, Մադրիդի «Ատլետիկո»-ի առաջատար Անտուան Գրիզմանը կապ է հաստատել «Բարսելոնա»-ի սպորտային գծով տնօրենի հետ և քննարկել իր տեղափոխման հարցը։
Աղբյուրներն այլ մանրամասներ չեն հայտնում, թե հատկապես ինչ են քննարկել նրանք։
Ընդգծենք, որ նախորդ տարի Գրիզմանը մերժեց կատալոնական ակումբին, սակայն ինչպես տեսնում ենք, ֆրանսիացին փոշմանել է։