Սերժ Սարգսյանի հիվանդությամբ միայն թուրքն ու ադրբեջանցին կուրախանա. Շարմազանով (ֆոտո)
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «ապրիլմեկյան կատակին», ըստ որի՝ Սերժ Սարգսյանը հոսպիտալացվել է.
«Զուգարանի թղթի արժեք էլ չունեցող սոցիալական հարթակներց մեկը իբր ապրիլմեկյան «կատակ» է արել , թե Սերժ Սարգսյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Նման «կատակի» հեղինակը, պատվիրատուն ոչ հայ է, ոչ քրիստոնյա, ոչ մարդ:
Այ անհայրենիք, անհավատ, անհայտ ծագման ամեոբաներ, Սերժ Սարգսյանը Արցախի հերոս է. իր ու իր ընտանիքի կյանքը նաև ձեր նմանների անիմաստ գոյության համար վտանգած մարդ և, ի վերջո, Հայաստանի Հանրապետության պատմություն կերտած պետական այր է: Չնայած ձեր նմաններին ի՞նչ եմ բացատրում:
Հ.Գ.
Սերժ Սարգսյանի հիվանդությամբ միայն թուրքն ու ադրբեջանցին կուրախանա: Ավելին թույլ չեմ տա ասել:
Հ.Գ
Արցախի բոլոր հերոսներին և մեր երկրին ծառայություն բերած ազգային գործիչներին մաղթում եմ առողջություն, երկար տարիների կյանք:
Համբերություն ձեզ, սա էլ կանցնի»:
