Ուշագրավ դրվագներ՝ Դավիթաշենում «Լեքսուս»-ի հրդեհման դեպքից. կասկածյալը ձերբակալվել է (տեսանյութ)
Մարտի լույս 2-ի գիշերը՝ 911-ից ոստիկանությանը հաղորդել են, որ Դավիթաշենի 4-րդ թաղամասի, թիվ 11 շենքի մոտ մեքենա է այրվում:
Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիիկանությունում հարցուվել է քրեական գործ ու փոխանցվել տարածքային նախաքննական մարմնին:
Պարզվել է, որ նույն շենքի բնակչի «Լեքսուս»-ը հրդեհել են:
Բարդ ու բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում ոստիկանները շատ բան են պարզել, բայց քննությանը չվնասելու համար ոստիկանության տեսանյութում ներկայացվել են միայն որոշ ուշագրավ հանգամանքներ: