Հայտնի է, թե որքան գումար կառաջարկի Մադրիդի «Ռեալ»-ը Պոլ Պոգբայի համար
Ինչպես տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից, Մադրիդի «Ռեալը» արդեն հայտնել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, թե որքան գումար է պատրաստ վճարել Պոլ Պոգբայի համար։
Ըստ կայքերի՝ իսպանական ակումբը պատրաստ է ավելի քան 150 միլիոն եվրո վճարել Պոգբայի համար։
Ընդգծենք, որ այս տրանսֆերով զբաղվում է Զինեդին Զիդանը։ Օրեր առաջ էլ անգլիական կայքերը գրեցին, որ Պոգբան արդեն տվել է նախնական համաձայնություն և մնում է միայն երկու ակումբները գան համաձայնության։