«Յուվենտուս»-ի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել ֆրանսիական «ՊՍԺ»
Թուրինի «Յուվենտուս»-ն ամռանը վաճառքի կհանի թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Դուգլաս Կոստային։ Եթե նախորդ մրցաշրջանում Կոստային մենք հաճախ էինք տեսնում խաղադաշտում, ապա այս տարի նա գրեթե չի էլ երևում։
Տեղեկանալով Կոստայի հավանական վաճառքի մասին արդեն հիմա գործի է անցել ֆրանսիական «ՊՍԺ»-ն։
Փարիզյան թիմի ղեկավարները պատրաստ են վճարել այն գումարը, որ պահանջում է թուրինյան ակումբը։
Ընդգծենք, որ Կոստան սկսեց իտալական թիմի մեկնարկային կազմում չհայտնվել Ֆեդերիկո Բերնարդեսկիի փայլուն խաղերից հետո։