Գագիկ Ծառուկյանն ԱՄԷ-ում հանդիպել է թագաժառանգի և թագավորական ընտանիքի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է:
Այցի շրջանակում նա հանդիպումներ է ունեցել Էմիրությունների քաղաքական վերնախավի և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
Մասնավորապես, թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի հետ առանձնազրույցում քննարկվել են տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ գործակցություն սկսելու վերաբերյալ հարցեր:
Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունեցել նաև Աբու Դաբիի, Դուբայի և Ֆուջեիրայի էմիրությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Քննարկման առանցքում եղել են ներդրումային տարբեր նախագծեր իրականացնելու և երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցությունը խթանելու հարցերը:
Մանրամասները՝ տեսանյութում