Գոնսալո Հիգուաինն այլևս չի խաղա Արգենտինայի հավաքականում
Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Գոնսալո Հիգուաինն ավարտել է մրցելույթներն Արգենտինայի հավաքականում։ Այդ մասին հաղորդում են արգենտինական սպորտային պարբերականները:
Կայքերը նշում են, որ Հիգուաինն այլևս չի ցանկանում խաղալ հավաքականում, քանի որ նրան միշտ քննադատում են։ Արգենտինայի հավաքականում շարունակում է մնալ անառողջ մթնոլորտը և մի շարք մասնագետներ հավաքականի անհաջողությունները կապում են հենց այդ մթնոլորտի հետ։
Ընդգծենք, որ Հիգուաինին քննադատեցին նաև ամռանը տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ։