Հայտնի է, թե որ ֆուտբոլիստներին կգնի Զինեդին Զիդանն այս ամռանը․ նրան հատկացրել են 500 միլիոն եվրո
Ինչպես արդեն հաղորդել ենք, Մադրիդի «Ռեալ»-ն, այս ամռանը կփորձի թարմացնել իր կազմը։ Արդեն հստակ երևում է, թե հենց որ ֆուտբոլիստներին է փորձելու գնել Զինեդին Զիդանը։
Դատելով վերջին օրերի տեղեկություններից՝ հստակ ուրվագծվում է, որ Զիդանի գլխավոր նպատակն է ակումբ բերել Էդեն Ազարին, Կիլիան Մբապեին ու Պոլ Պոգբային։
Իսպանական սպորտային կայքերն էլ իրենց հերթին նշում են, որ տրանսֆերների համար Զիդանին իսպանական ակումբը կտրամադրի ավելի քան 500 միլիոն եվրո։