Էդեն Ազարը պայմանագիրը համաձայնեցրել է Մադրիդի «Ռեալ»-ի հետ. աղբյուր
Լոնդոնի «Չելսի»-ի առաջատար Էդեն Ազարը համաձայնեցրել է պայմանագիրը «Մադրիդի Ռեալ»-ի հետ: Այդ մասին տեղեկացնում են անգլիական սպորտային պորտալները՝ հղում անելով անում անանուն աղբյուրին:
Աղբյուրը նշել է, որ ըստ պայմանագրի Ազարը տարեկան կստանա 15 միլիոն եվրո և կդառնա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Ընդգծենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ պայմանագրի համաձայնություն կա իսպանական ակումբի և Ազարի հետ, սակայն այս համաձայնությունը պետք է հաստատվի նաև լոնդոնյան ակումբի հետ: