Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքումՄի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ ԾառուկյանՄենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Մամուլ

«168 ժամ». Փաշինյանի այցն Ավանում հսկվել է դիպուկահարներով

«168 ժամ» թերթը գրում է.

«Օրեր առաջ երեկոյան Երևանի թաղամասերից մեկում անսովոր աժիոտաժ է եղել: Ավանի երիտասարդական Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչները նկատել են, թե ինչպես են հատուկ համազգեստով զրահավորված անձինք արագ մուտք գործում նորակառույց շենքերի մուտքերը: Տարակուսած՝ հարց ու փորձով փորձել էին պարզել՝ ովքեր են իրենց շենք մուտք գործող զրահավորված անձինք, բայց անսովոր հյուրերն անհաղորդ են մնացել:

Մինչ բնակիչները պարզում էին, թե ով է հարևանը, որի համար շենքը շրջափակում են ու շուտով հերթական չարաշահումների բացահայտման օպերատիվ գործողությունների մասին պիտի լսեն, երեկոյան լուրերի թողարկումից պարզ դարձան ողջ դրամայի պատճառները:

Նիկոլ Փաշինյանը եղել էր Ավանի վարչական շրջանի տարածքում: Վարչապետն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ առաջին անգամ Ֆուտբոլի ակադեմիա էր ժամանել: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հետ վարչապետն ու ՀՖՖ նախագահը հանդիպում էին ունեցել, առիթը՝ ազգային հավաքականի տղաներին Հայաստան-Ֆինլանդիա խաղից առաջ գոտեպնդելն էր:

Այսինքն՝ ավանցիների նկատած հատուկ համազգեստավորված անձինք իրականում ԱԱԾ աշխատակիցներն են եղել: Դիպուկահարները, փաստորեն, նախապես դիրքավորվել են Ֆուտբոլի ակադեմիան շրջապատող նորակառույցների տանիքներում, որպեսզի երկրի անվտանգության երկու երաշխավոր պաշտոնյաների անվտանգությունն ապահովեն:
Իհարկե, զարմանալի է, որ այդ ամբողջ օպերացիան այնքան անթաքույց է արվել, որ նկատել են նույնիսկ կանայք: Բայց այստեղ մեկ այլ կարևոր հանգամանք կա։

Ոչ վաղ անցյալում նույն Ֆուտբոլի ակադեմիա ու հենց մարզադաշտ հաճախ ժամանում էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով ոչ միայն փայլուն հարաբերությունների մեջ էր այն ժամանակվա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, այլև ազգային հավաքականի մոլի երկրպագուներից էր: Բայց այն ժամանակ երկրի թիվ մեկ դեմքի անվտանգությունը երաշխավորելու համար ԱԱԾ-ն այսչափ չէր պատրաստվում, կամ նման օպերացիաներ չէին կազմակերպվում, բնակելի շենքերի տանիքներից դիպուկահարներով հսկողություն չէին սահմանում: Կամ գուցե այնպես էր արվում, որ բնակիչների կողմից այդ ամենը նկատելի չէր։

Նշենք, որ այսպիսի հսկողություն, ինչպիսին նախօրեին Ավանում իրականացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակադեմիա կատարած այցից առաջ և ընթացքում, վերջին անգամ մայրաքաղաքում նկատվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի օրերին, երբ նախապես՝ դեռ այցից օրեր առաջ, դրսից ժամանած հատուկջոկատայինները ստուգում էին Երևանի հիմնական փողոցների դիտահորերը, շենքերի տանիքները, և բոլոր վտանգ ներկայացնող նրբանցքներն ու դիրքերը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում