Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ

Բոլոր դժբախտությունների պատճառները պետք է փնտրել 96-ի նախագահական ընտրություններն աննախադեպ կեղծելու մեջ. Ռուբիկ Հակոբյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ասել և կրկնում եմ՝ մեր պետության բոլոր դժբախտությունների պատճառները պետք է փնտրել 96-ի նախագահական ընտրություններն աննախադեպ կեղծելու մեջ, ինչը հետագայում ավանդույթի ուժ ունեցավ: Հետագայում տեղի ունեցած բոլոր արհավիրքները հետևանք էին 96-ի ընտրությունները կեղծելու միջոցով իշխանությունը բռնազավթելուն և սնվում էին այդ ընթացքում ձևավորված համակարգի չգրված, բայց գործող օրենքներից: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ԱՄՆ-ի Պետքարտուղարության զեկույցը այդ ընտրությունների մասին:

«Առավոտ», 1 փետրվար, 1997թ., շաբաթ

ԱՄՆ–ի Պետքարտուղարությունը՝ Հայաստանի մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական քարտուղարությունը հունվարի 30–ի երեկոյան հրապարակեց Մարդու իրավունքների իր տարեկան զեկույցը 1996 թվականի համար։ Ստորև հատվածաբար ներկայացնում ենք զեկույցի՝ Հայաստանին վերաբերող բաժինը

Հայաստանն ունի սահմանադրական կառավարություն, ուր նախագահն օժտված է չափազանց մեծ իշխանությամբ, և օրենսդիր մարմնի դերը գործադիրի համեմատությամբ ստորադաս է։ Նախագահն է նշանակում վարչապետին, որն այժմ նոր դահլիճի կազմավորման աշխատանքներ է տանում։

Նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը վերընտրվեց սեպտեմբեր ամսվա բազմաթեկնածու և հակասական ընտրությունների արդյունքում, որոնք նշանավորվեցին մի շարք անօրինականություններով ու ընտրական օրենքի լուրջ խախտումներով։ Ընդդիմությունը մերժեց ընտրությունների պաշտոնական արդյունքները և դիմեց Սահմանադրական դատարան՝ խնդրելով չեղյալ հայտարարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ու նշանակել նոր ընտրություններ։ Դատարանի վարած քննությունը չցրեց պաշտոնական արդյունքների հավաստիության վերաբերյալ կասկածները։

Անցումային Ազգային ժողովը, ուր իշխող կուսակցության կողմնակիցները զբաղեցնում են աթոռների 88 տոկոսը, ընտրվել է 1995թ. հուլիսին, և տեղի ու օտար դիտորդներն այդ ընտրությունները որակել են որպես, «ընդհանուր առմամբ, ազատ, բայց ոչ արդար»։ Նոր խորհրդարանի ընտրությունները ծրագրված են 1999թ.։ Սահմանադրությունը հռչակում է անկախ դատական համակարգ, բայց իրականում դատարանները ենթակա են ճնշման ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինների կողմից։

Հոկտեմբերին Ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարությունները միավորվեցին՝ ստեղծելով Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն, որը պատասխանատու է ներքին անվտանգության, հետախուզական գործունեության, սահմանների պաշտպանության համար և վերահսկում է ոստիկանության գործունեությունը։ Պաշտպանության նախարարությունը նույնպես մասնակից է դառնում ներքին անվտանգության ապահովմանը լուրջ անկարգությունների պարագայում։ Անվտանգության որոշ ուժեր լուրջ խախտումներ են թույլ տվել մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում։

Տնտեսական բարեփոխումները շարունակում են առաջ գնալ՝ չնայած մի շարք հանգամանքների. արտաքին առևտրական կապերի և հումքի աղբյուրների վերացումը, որ հետևեց ԽՍՀՄ փլուզմանը, 1988թ. աղետալի երկրաշարժի ավերիչ հետևանքները և Լեռնային Ղարաբաղում հակամարտության սկսման վտանգը։

Այս խնդիրներով հանդերձ՝ Ազգային համախառն ապրանքն 1996–ին աճել է 6 տոկոսով, արժեզրկման տեմպը մնացել է ցածր, և ազգային դրամը կայուն է։

Կառավարությունը որոշակի աշխատանքներ է տարել մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ մի շարք ազպարեզներում, մինչդեռ մյուսների վիճակը վատ է մնում։

Սեպտեմբերյան ընտրություններին հետևած իրադարձությունների ժամանակ կառավարությունը ծեծի ու բռնությունների ենթարկեց ընդդիմադիր կուսակցությունների անդամներին ու ցուցարարներին։ Կառավարությունը համաձայնագիր ստորագրեց Կարմիր խաչի հետ՝ արտոնելով հանդիպումներ ու առանձնազրույցներ ձերբակալվածների հետ, սակայն այդ համաձայնագրի կիրառման համար բավարար քայլեր չձեռնարկվեցին։ Դատարանները ենթակա մնացին ճնշման, սակայն մեկ հիշարժան դեպքում շրջանային դատարանը մերժեց Արդարադատության նախարարության որոշումը մի անկախ թերթի ղեկավարության փոփոխության և ունեցվածքի փոխանցման մասին։ Իշխանությունը շարունակում էր որոշակի սահմանափակումներ պարտադրել մամուլի ազատությանը, անվտանգության ուժերը ծեծում ու ձերբակալում էին լրագրողների սեպտեմբերյան իրադարձություններից հետո, իսկ լրագրողներն էլ հակված են որոշ ինքնագրաքննության։

Չնայած ավելի նվազ չափով, քան նախորդ տարի, շարունակում էին լուրեր ստացվել լրագրողների ու խմբագիրների ճնշելու և ահաբեկելու մասին։ Տեղական հեռուստատեսային և ռադիոկայանների թիվն ավելացավ, և դրանց անդրադարձները՝ մամուլին զուգահեռ, հիմնականում քննադատական էին։ Ինչևէ, կառավարությունը շարունակում է տնօրինել համազգային հեռուստա– և ռադիոընկերությունները։ Կառավարությունը որոշակի սահմանափակումներ մտցրեց հավաքների գումարման համար, հատկապես սեպտեմբերյան դեպքերից հետո։ Ավելի վաղ արգելված առաջատար քաղաքական կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, չվերաբացվեց, չնայած իշխանությունները հանդուրժեցին կուսակցական ժողովները, մամլո ասուլիսներն ու այլ տիպի գործունեությունը, իսկ վարչապետը նախաձեռնեց հանդիպում այս կուսակցության ներկայացուցիչների հետ։ Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության երևանյան գրասենյակը գրեթե երկու ամիս փակ էր։ Պահպանվում է նաև խղճի ազատության որոշ սահմանափակումը։ Քաղաքական սպանությունների և առևանգումների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Սահմանադրությունն ու օրենքներն արգելում են տանջանքը։ Այդուհանդերձ, անվտանգության ուժերի աշխատակիցները շարունակում են կիրառել ծեծը ձերբակալվածների հարցաքննության ժամանակ։ Օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավոր, անձեռնմխելիության իրավունքով օժտված Արամազդ Զաքարյանը դաժանաբար ծեծվել էր և երկու օր կալանքի տակ պահվել, մինչ կտեղափոխվեր հիվանդանոց՝ ուղեղի ցնցումով և կոտրված կողոսկրով։ Շարունակաբար տեղեկություններ էին ստացվում ձերբակալվածների ընտանիքների անդամներին ահաբեկելու մասին։

Նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերից հետո, երբ դեռ գործում էր հանրահավաքների արգելքը, անվտանգության ուժերի՝ համազգեստ չկրող աշխատակիցները ծեծում էին այն անցորդներին, որոնք հայտնվում էին հավաքների գումարման հիմնական վայրի հարևանությամբ։ Ոստիկանության դաժանության երկու դեպք է արձանագրվել տարվա առաջին կեսին։ Յուրաքանչյուր դեպքում դաժան ծեծի ենթարկված բանտարկյալն այնուհետև ինքնասպանություն է գործել։ Երկու դեպքն էլ այժմ գտնվում է Գերագույն դատարանի վարույթում։

Ոստիկանության դաժանության հիմնական դրսևորումները մնում են չարձանագրված։ Տեղեկություներ չկան այն մասին, թե արդյոք դատախազությունը հետապնդե՞լ է ոստիկանության կողմից 1995թ. թույլ տված և արձանագրված բռնությունների 5 դեպքերը։

Բանտային պայմանները սպարտական են և հաճախ՝ գերծանրաբեռնված։ Վստահելի տեղեկությունների համաձայն՝ «կարցերում» գտնվող բանտարկյալները սնունդ են ստանում երկու օրը մեկ անգամ։ Բանտերում բացակայում են անհրաժեշտ բժշկական և սանիտարական պայմանները, տարածված են վարակիչ հիվանդությունները, որոնց պատճառով բանտարկյալները պարբերաբար մահանում են։ Մարդկանց հաճախ ձերբակալում են առանց օրինական հիմնավորման։ Ձերբակալվածների մասին չեն տեղեկացնում ընտանիքի անդամներին, և վերջիններս ստիպված են օրեր ծախսել իրենց հարազատի գտնվելու վայրը ճշտելու համար։ Փաստաբանների և հարազատների մուտքը մեկուսարան հաճախ արգելվում է, հատկապես կալանման առաջին շաբաթների ընթացքում։ Նախագահական ընտրություններից հետո հաղորդվեց, թե ընդդիմության 17 հայտնի դեմքեր ու սեպտեմբերի 25–ի ցույցի ավելի քան 100 մասնակիցներ ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 74 հոդվածը խախտելու համար (մասնակցություն զանգվածային անկարգություններին)։ Վերջին նշվածներից 16–ը տարեվերջին տակավին կալանված էին մնում։ Շատ կալանվածներ պահվում էին 15–օրյա վարչական կալանքի տակ, որի ընթացքում շատերը դաժանորեն ծեծվում էին, իսկ միջազգային մարդասիրական կազմակերպությունների հանդիպումը նրանց հետ հետաձգվում էր կամ մերժվում։ Ի հավելումն դրան՝ Ազգային ժողովի 4 ընդդիմադիր պատգամավորներ ձերբակալվեցին ավելի վաղ, քան խորհրդարանի սեպտեմբերի 26–ի նիստը կզրկեր նրանց անձեռնմխելիությունից։ Ազգային ժողովի այդ նիստի ընթացքում խորհրդարանի իշխանամետ անդամներն ընդդիմադիր պատգամավորներին հարվածներ էին հասցնում հեռուստախցիկների առաջ։

«Դրո» գործի երկարատև դատավարությունն ավարտվեց դեկտեմբերի 10–ին, երբ դատավորը բոլոր մեղադրյալներին մեղավոր ճանաչեց և մահվան երեք դատավճիռ կայացրեց։ Դաշնակցության բարձրաստիճան գործիչ Հրանտ Մարգարյանը մեղադրվեց միայն փոքր հանցանքների համար, իսկ ՀՅԴ առաջատար ներկայացուցիչները հայտարարեցին, որ դատարանը որևէ կապ չգտավ «Դրո»–ի և Դաշնակցության միջև։
Մեկ այլ դատավարություն՝ «31–ի գործը», որ մեկնարկել է մարտի 15–ին, ավարտել է միայն իր առաջին մասը։ Հիմնական մեղադրյալ, ՀՅԴ առաջնորդ Վահան Հովհաննիսյանը հացադուլ էր հայտարարել նոյեմբրին՝ բողոքելով դատավարության ձգձգման դեմ։ Նա դադարեցրեց բողոքի ակցիան 2 շաբաթ անց, հիմնականում կուսակցության խնդրանքով։ Այդ գործով մեղադրվողների հիմնական մասը պնդեց, որ տանջանքների է ենթարկվել սուտ ցուցմունքներ տալու նպատակով։

Զեկույցը հատուկ բաժնով անդրադառնում է դատական համակարգի շուտափույթ բարեկարգման և դրա անկախության ապահովման անհրաժեշտությանը, ապա գալիս խոսքի ազատությանը։

Օրեցօր ավելացող տպագիր մամուլն աշխույժ բանավեճ է ծավալում տարբեր տեսակետների մեկնությամբ։ Ընդդիմադիր մամուլը հետևողականորեն քննադատում է իշխանության մարմիններին ու քաղաքականությունը։ Այդուհանդերձ, նրանք, ովքեր տեղեկացնում են կաշառակերության խոշոր դեպքերի կամ ազգային անվտանգությանն առնչվող հիմնախնդիրների մասին, կարող են ենթարկվել ծեծի, ահաբեկման, հորինված հետաքննության, հարկային տևական ստուգումների։ Կառավարությունը հրապարակում է «արգելված թեմաների» ցանկը, և լրագրողները պաշտպանում են որոշակի ինքնագրաքննություն։

Հետընտրական շրջանում, սեպտեմբերի վերջին ընդդիմադիր մամուլը շարունակում էր քննադատել կառավարությանն ու տպագրել ընդդիմության հետապնդվող գործիչների մեկնաբանությունները։ Այդուհանդերձ, անվտանգության ուժերը ծեծեցին ու ձերբակալեցին մի շարք լրագրողների ընտրություններից հետո։ Ընդդիմությունը որևէ հնարավորություն չուներ հանդես գալու հեռուստատեսությամբ կամ ռադիոյով ընտրություններից հետո։

Զորքերը շրջապատեցին հաղորդիչ կայանները, իսկ Հայ Էֆ Էմ անկախ ռադիոկայանն ինքնուրույն դադարեցրեց հեռարձակումները։ Միայն Պարույր Հայրիկյանին 10 րոպե հեռուստաեթեր տրամադրվեց հոկտեմբերին՝ հայտարարելու, որ ընդդիմության ցույցը հետաձգվում է։ Նորաստեղծ Երևանի մամլո ակումբը խստորեն քննադատեց կառավարության՝ սահմանափակումներ պարտադրող օրինագիծը մամուլի մասին, որը հետ ուղարկվեց լրամշակման։ Հայաստանի մամլո կազմակերպությունները նախաձեռնեցին նոր օրինագծի մշակումը՝ կառավարությանը տրամադրելու համար։

Ինչևէ, Դաշնակցությանն առնչվող մամուլի միջոցները շարունակում են փակված մնալ։

Հեռուստատեսային և ռադիոհեռարձակումները խոստորեն վերահսկվում են կառավարության կողմից։ Գոյություն ունեն 3 գործող անկախ ռադիոկայան և 10 փոքր հեռուստակայան, որոնք հիմնականում գործում են Երևանից դուրս։
Նախագահական թեկնածուների ընտրարշավի լուսաբանման ժամանակ ճնշող առավելություն էր տրվել գործող նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին։
ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն իր սեպտեմբերի 24–ի զեկույցում նշեց, որ Տեր–Պետրոսյանն ընտրություններին նախորդած շաբաթվա ընթացքում 16 անգամ ավելի շատ ժամանակ է ունեցել հեռուստաեթերում, քան իր հիմնական մրցակիցը։ ԸՍՏ ԵԱՀԿ–ի՝ սա «անհամեստորն գերազանցում է այն չափերը, որ նման դեպքերում արձանագրվել է որևէ տեղ աշխարհում»։

Վկայություններ չկան այն մասին, թե կառավարությունը գրաքննո՞ւմ է օտար թերթերը կամ հանդեսները, և կամ արգելում դրանց վաճառքը։ Ինտերնետը և էլեկտրոնային փոստը մեծապես ավելացրել են դրսից տեղեկատվության հոսքը ինչպես կառավարական, այնպես էլ ոչ կառավարական աղբյուրների համար։

Զեկույցն աձանագրում է, որ կառավարությունը հիմնականում պաշտպանում է հավաքների և քաղաքացիների միավորման իրավունքը որոշ նշված բացառություններով։ 1996թ. որևէ քաղաքական կուսակցության գրանցում չի մերժվել։ Այստեղ անդրադարձ կա նաև կրոնական փոքրամասնությունների և փախստականների իրավունքների պաշտպանությանը։

Այնուհետև արձանագրվում է, թե նախագահական ընտրությունների ընթացքում արդյունքների ամփոփման ժամանակ թույլ տրված խախտումները շարունակում են սահմանափակ պահել խաղաղ ճանապարհով կառավարությունը փոխելու քաղաքացիների իրավունքը։ Հիշատակվում է նաև, որ տեղական մարմինների ընտրությունները եվրոպական դիտորդներն ազատ ու արդար են ճանաչել»։