Ժամանակն է սրբել ձեր երջանկության արցունքները. Աշոտյանը՝ Փաշինյանին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հիշատակեց, որ Երջանկության համաշխարհային ցուցիչում Հայաստանը անցյալ տարի 13 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը:
Նա, որպես տեղեկատվական մանիպուլյացիաների գրոսմայստեր, «մոռացավ» հիշատակել, որ անգամ «երջանկաբեր թավշյա հեղափոխությունից» հետո երջանկության ցուցանիշով Հայաստանը ընդամենը 116-րդ տեղում է, ետ լինելով Սենեգալից, Սոմալիից և անգամ Բուրկինա-Ֆասոյից:
Ուստի վաղուց ժամանակն է սրբել ձեր երջանկության արցունքները և լրջորեն ոսումնասիրել երջանկության մեխանիկան»: