Զինեդին Զիդանը գործի է անցել․ նրա հերթական «զոհը» «Յուվենտուս»-ից է
Ինչպես արդեն հաղորդել ենք, Զինեդին Զիդանը անցել է բուռն տրանսվերային աշխատանքի։ Նա գործի է անցել և ցանկանում է գնել Պոլ Պոգբային ու Կիլիան Մբապեին։
Արդեն այսօր իտալական սպորտային պարբերականները գրեցին, որ Զինեդին Զիդանի հերթական տրանսվերային թիրախը Թուրինի «Յուվենտուս»-ում է։
Ըստ կայքերի, Զիդանը ցանկանում է ամեն կերպ գնել Միրալեմ Պյանիչին։ Զիդանը ցանկանում է նոր թիմը կառուցել Պյանիչի ու Մբապեի շուրջ։
Ընդգծենք, որ թուրինյան ակումբի համար Պյանիչը անփոխարինելի է և այս տրանսվերի իրականացումը Զիդանի համար կլինի շատ բարդ։