«Արսենալ»-ը ցանկանում է վաճառել Հենրիխ Մխիթարյանին
Ինչպես տեղեկանում ենք անգլիական հեղինակավոր սպորտային պարբերականներից, Լոնդոնի «Արսենալ»-ն ամռանը ցանկանում է վաճառել Հենրիխ Մխիթարյանին: Որքան էլ կայքերը հաստատում են այս տեղեկությունը, սակայն պետք է ընդունել, որ Մխիթարյանին փոխարինող խաղացող այս պահին չկա լոնդոնյան ակումբում:
Այդ վաճառքը կարող է լինել այն դեպքում, երբ ակումբը գնի համապատասխան ինչ-որ մեկին:
Նշվում է, որ ամռանը Մխիթարյանին փոխարինողը կարող է լինել իտալական «Ռոմա»-ի թուրք ֆուտբոլիստ Ջենգիզ Ունդերը:
Մյուս կողմից պետք է նաև նշել, որ ձմռանն իտալական «Միլան»-ը ցանկանում էր գնել Մխիթարյանը, սակայն Էմերին թույլ չտվեց, որ այդ տրանսֆերը իրականանա: