Պոլ Պոգբան իր նախապայմաններն է առաջ տանում՝ «Ռեալ» տեղափոխության համար
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջատար Պոլ Պոգբայի գործակալն ակտիվ բանակցությունների մեջ է Մադրիդի «Ռեալ»-ի ներկայացուցիչների հետ:
Իսպանական սպորտային կայքերը հայտնում են, որ իսպանական ակումբն արդեն իսկ հայտնել է, որ ցանկանում է գնել Պոգբային, իսկ ֆրանսիացու գործակալը ներկայացրել է նախնական նախապայման: Ըստ այդ նախապայմանի՝ Պոգբան ակնկալում է իսպանական ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը դառնալ և տարեկան ստանալ 13 միլիոն եվրո:
Որոշ աղբյուրներ հայտնում են, որ այս տրանսֆերով ևս զբաղվում է անձամբ Զինեդին Զիդանը: